Ներկայումս մարդիկ ավելի լավ են գիտակցում լեզուներ իմանալու, ինչպես նաև իրենց մասնագիտությունից զատ այլ մասնագիտության տիրապետելու կարևորությունը, և մեր գործունեության գլխավոր նպատակն է անել ամենը, որպեսզի մեր ուսանողները ստանան բարձրակարգ կրթություն և իրագործեն իրենց նպատակները։ Այդ իսկ պատճառով “L&I Centre” ուսումնական կենտրոնը տալիս է մասնագիտացված, պրակտիկ գիտելիքներ բոլոր ցանկացողներին` առանց տարիքային սահմանափակման (մատչելի ուսուցում 5 տարեկանից սկսած բոլոր ցանկացողների համար)։ Մեր կենտրոնում կարող եք սովորել տարբեր օտար լեզուներ։ Մասնակցելով հատուկ մասնագիտացված հաշվապահական և մենեջմենթի դասընթացներին ՝ կդառնաք պրակտիկ գործող մասնագետ։ Կարող եք հմտանալ ծաղկի դիզայնի, սեղանի ձևավորման և հագուստի մոդելավորման մեջ՝ ծանոթանալով դրանց գաղտնիքներին և առանձնահատկություններին։ Մեզ մոտ կարելի է հաճախել ինչպես սկսնակ, այնպես էլ իրենց գիտելիքները կատարելագործող դասընթացներին: Դասընթացներին հաճախողներն ավարտելուն պես կստանան ավարտական վկայական ու պատրաստ կլինեն աշխատելու ձեռք բերված մասնագիտությամբ։
Մինչև 18 տարեկան միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ ուսանողների համար գործում են հատուկ արտոնություններ:
Ուսումնական կենտրոնը հագեցված է անհրաժեշտ գույքով և սարքավորումներով, իսկ դասախոսական կազմը՝ համալրված բարձրակարգ մասնագետներով, ովքեր շարունակ վերապատրաստվում են։
Կենտրոնն ունի իր անձնական գրադարանը, որն իր մեջ ներառում է օտարալեզու գրականություն, օտարալեզու ֆիլմեր և այլ ուսուցանող նյութեր։
Կենտրոնում տեղի են ունենում տարբեր ուսուցանող միջոցառումներ ուսանողների ժամանցն ավելի ուրախ և հետաքրքիր դարձնելու նպատակով։
Մեր կենտրոնի նշանաբանն է` ՍՈՎՈՐԻՐ և ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԻՐ
Հարգանքներով՝
“L&I Centre” ուսումնական կենտրոն